ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երբ ան­գամ մեկ ըն­տա­նիքն է դառ­նում հո­գա­ծու­թ­յան ա­ռար­կա

Երբ ան­գամ մեկ ըն­տա­նիքն է դառ­նում հո­գա­ծու­թ­յան ա­ռար­կա
22.11.2019 | 01:26

Դաշ­նակ­ցա­կան­նե­րի ու իշ­խա­նու­թյան հրա­պա­րա­կա­յին աղմ­կա­հա­րույց հա­կա­մար­տու­թյան պայ­ման­նե­րում հա­զիվ թե Հա­յաս­տա­նում ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նար Ռու­սաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած մի երևույթ-ի­րա­դար­ձու­թյուն, ո­րը դար­ձել էր ռու­սաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան ու լրատ­վա­տա­րած­քի քն­նարկ­ման ա­ռաջ­նա­կարգ թե­մա­նե­րից մե­կը: Խոս­քը վե­րա­բե­րում է յոթ տա­րի եվ­րո­պա­կան մի քա­նի եր­կր­նե­րում ա­պաս­տա­նած ռուս մի ըն­տա­նի­քի վե­րա­դար­ձին Ռու­սաս­տան՝ հայ­րե­նի Խա­բա­րովսկ: Ո՞րն էր խնդ­րի էու­թյու­նը: Մայ­րը հո­գե­կան խան­գա­րում­նե­րի պատ­ճա­ռով տևա­կան ժա­մա­նա­կով հայ­տն­վել էր հի­վան­դա­նո­ցում: Եվ մե­ծա­գույն դե­մոկ­րատ, գթա­սիրտ, գեր­մար­դա­սեր «ստամ­բու­լա­կան» եվ­րո­պա­ցի­նե­րը, ան­սեթևեթ ան­տե­սե­լով հոր՝ Դե­նիս Լի­սո­վի կամ­քը, նրանց ե­րեք ան­չա­փա­հաս աղ­ջիկ­նե­րին նվի­րա­բե­րել էին... լի­բա­նան­ցի ներ­գաղ­թյալ մու­սուլ­ման մի ըն­տա­նի­քի: Մեծ դժ­վա­րու­թյամբ, հաղ­թա­հա­րե­լով բա­զում ի­րա­վա­քա­ղա­քա­կան խու­թեր, Լի­սո­վին այ­նուա­մե­նայ­նիվ հա­ջող­վել էր իր աղջ­նակ­նե­րին փր­կել ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան եվ­րո­պա­կան ճի­րան­նե­րից և ըն­տա­նի­քով ճո­ղոպ­րել բա­րո­յա­պես հետևո­ղա­կա­նո­րեն դի­մազ­րկ­վող աշ­խար­հա­մա­սից:


Ապ­շեց­նում է տա­կա­վին քրիս­տո­նյա կոչ­վող եվ­րո­պա­ցու բա­րո­յա­քա­ղա­քա­կան մտ­քի այս նոր հզոր թռիչ­քը: Ե­թե ա­ռաջ խլ­ված ե­րե­խա­նե­րին հանձ­նում էին տե­ղա­ցի տա­րաբ­նույթ «չբեր» ըն­տա­նիք­նե­րին, ա­պա նոր պայ­ման­նե­րում ար­դեն հարս­տաց­նում-բազ­մաց­նում են մայր ցա­մա­քում օ­րի­նա­կա­նո­րեն թե ա­պօ­րի­նի բնակ­վող մու­սուլ­մա­նա­կան հան­րու­թյու­նը: Մե­ղա՜ քեզ, քրիս­տո­նյա Տեր Աստ­ված: Լի­սո­վի ե­րե­խա­նե­րը սար­սա­փով ու լա­ցով էին վեր­հի­շում այն ծանր զգա­ցում­նե­րը, որ վե­րապ­րել էին ի­րենց հա­մար միան­գա­մայն խորթ ու ա­նըն­դու­նե­լի այ­լակ­րոն մի­ջա­վայ­րում:


Որ գե­րար­դիա­կան Եվ­րո­պա­յում ե­րե­խա­նե­րի առգ­րավ­ման ու այլ ըն­տա­նիք­նե­րի հանձ­նե­լու պրակ­տի­կան սո­վո­րա­կան երևույթ է, հայտ­նի է բո­լո­րին: Նոր­վե­գաբ­նակ մի ռուս կին, բախ­վե­լով նույն խնդ­րին, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ պատ­մում էր, որ այդ երկ­րում բա­նը հա­սել է այն­տեղ, որ որ­դեգ­րել ցան­կա­ցող­նե­րը կա­րող են նույ­նիսկ պատ­վի­րել ե­րե­խա­յի՝ ի­րենց նա­խընտ­րած «տե­սա­կը», ա­սենք, պի­տի լի­նի կա­պու­տա­չյա, գանգ­րա­հեր, սպի­տա­կա­մաշկ և այլն: Եվ ոս­տի­կա­նու­թյան հա­մար ոչ մի դժ­վա­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում փնտ­րել-գտ­նել այ­դօ­րի­նակ էա­կի ու չն­չին պատր­վա­կով կամ ա­ռանց դրա ե­րե­խա­յին ծնո­ղազր­կել ու հանձ­նել ու­րիշ­նե­րին: Ո­չինչ նե­րանձ­նա­կան, ըն­դա­մե­նը շա­հու­թա­բեր բիզ­նես:


Սա­կայն ին­չու այս ան­գամ ան­նա­խա­դեպ էր Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու­շադ­րու­թյու­նը մեկ ըն­տա­նի­քի վե­րա­դար­ձի ա­ռի­թով: Են­թա­տեքս­տե­րը քիչ չեն, սա­կայն գլ­խա­վո­րը թերևս մեկն է: Բանն այն է, որ այդ օ­րե­րին պա­տա­հա­կան զու­գա­դի­պու­թյամբ հրա­պա­րակ­վե­ցին երկ­րի ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կի վեր­ջին պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը: Եվ ե­թե դեռ վեր­ջերս հետ­խոր­հր­դա­յին ան­կա­խա­ցած քրիս­տո­նեա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի մեջ Ռու­սաս­տա­նը միակն էր, որ տա­կա­վին բնակ­չու­թյան աճ ու­ներ, ա­պա ան­ցյալ տար­վա­նից այս եր­կիրն էլ է գրան­ցել բա­ցա­սա­կան ար­դյունք այդ աս­պա­րե­զում: Ռու­սաս­տա­նի բնակ­չու­թյան ընդ­հա­նուր քա­նա­կը 2019 թվա­կա­նի հուն­վա­րի մե­կի տվյալ­նե­րով կազ­մել է 146,7 մի­լիոն մարդ: Եվ ան­ցած տա­րում այդ թի­վը կր­ճատ­վել է 93,5 հա­զար մար­դով (0,06 %): Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ քա­նա­կը չէ այս­տեղ կարևո­րը, այլ մի­տու­մը: Մա­հա­ցած­նե­րի թի­վը ծն­ված­նե­րի թվին գե­րա­զան­ցել է 1,3 ան­գամ: Ար­դեն չի օգ­նում նույ­նիսկ ներ­գաղ­թի հոս­քը, ո­րը մինչ այդ փոխ­հա­տու­ցում էր բնակ­չու­թյան բնա­կան կո­րուս­տը:


Չհոգ­նեց­նենք ըն­թեր­ցող­նե­րին այլ թվե­րով ու տո­կոս­նե­րով: Հի­շեց­նենք, որ մի ա­ռի­թով ներ­կա­յաց­րել էինք նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ, ըստ ո­րոնց ե­թե Խոր­հր­դա­յին Միու­թյան գո­յու­թյան տա­րի­նե­րին բո­լոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րում բնակ­չու­թյան ա­ճը բնո­րոշ­վել է դրա­կան ցու­ցա­նիշ­նե­րով, ա­պա գեր­տե­րու­թյան քայ­քա­յու­մից հե­տո ան­կա­խա­ցած բո­լոր քրիս­տո­նեա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րում այդ ա­ռու­մով միայն բա­ցար­ձակ կո­րուստ­ներ են ար­ձա­նագր­վում այն դեպ­քում, երբ նո­րան­կախ մու­սուլ­մա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րում լրիվ հա­կա­ռակ երևույթն է նկատ­վում: Ընդ ո­րում, նույն ժո­ղովր­դագ­րա­կան ճգ­նա­ժա­մի մեջ մտ­նող Ռու­սաս­տանն աչ­քի է ընկ­նում նաև մի յու­րա­հատ­կու­թյամբ. բնակ­չու­թյան կո­րուս­տը գլ­խա­վո­րա­պես բնո­րոշ է ռուս­նե­րին, երկ­րի մու­սուլ­մա­նա­կան տա­րա­ծաշր­ջան­նե­րում նման խն­դիր գո­յու­թյուն չու­նի: Ինչ­պես բազ­մա­նում էին, այն­պես էլ շա­րու­նա­կում են բազ­մա­նալ:


Պարզ է դառ­նում, թե ին­չու էին ռուս­նե­րը այս կոնկ­րետ պա­րա­գա­յում այդ­քան լայ­նո­րեն ներ­կա­յաց­նում մո­լոր­ված ռուս ըն­տա­նի­քի պատ­մու­թյու­նը: Մեկ միա­վորն էլ է ար­դեն հաշ­վի առն­վում: Խա­բա­րովս­կում տե­ղի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց վրա էին վերց­րել Լի­սո­վի ըն­տա­նի­քի բո­լոր սո­ցիա­լա­կան հար­ցե­րի լու­ծում­նե­րը:
Հա­յաս­տա­նում հայ­տա­րա­րում են, որ մեր երկ­րում ար­տա­գաղ­թի տեմ­պե­րը նվա­զել են: Ցա­վա­լի է, որ այն դեռևս չի հա­ջող­վում կանգ­նեց­նել: Եվ ե­թե 146-մի­լիո­նա­նոց տե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյունն է մտա­հոգ­վում-կար­գա­վո­րում վե­րա­դար­ձող մեկ ըն­տա­նի­քի խն­դի­րը, ա­պա կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե մեր փոքր երկ­րում ազ­գա­պահ­պա­նա­կան ա­ռու­մով ինչ­քան հրա­տապ կա­րող է լի­նել ու­շադ­րու­թյու­նը հայ­րե­նա­դարձ­վող յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի հան­դեպ:


Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա

Դիտվել է՝ 69722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ